HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Մանուկյանը 2011-ը արդյունավետ է համարել երկաթուղու համար

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը դեկտեմբերի 28-ին ներկա է գտնվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տարվա ամփոփմանը, որը ներկայացրել է ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլլինը:

Նախարար Մ. Վարդանյանը նշել է, որ 2011 թվականը արդյունավետ տարի էր երկաթուղային տրանսպորտի` մեր երկրի տնտեսության կայուն զարգացման կարևորագույն ճյուղերից մեկի համար, եւ որ անցնող տարում հաջողությամբ շարունակվել են ավելի քան 3 տարի առաջ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնելուց հետո ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքները: «Զգալի ներդրումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման, փոխադրումների ծավալների և արագության մեծացման, գնացքների երթևեկության անվտանգության բարձրացման ուղղությամբ»,-ասել է Մ.Վարդանյանը:

Նախարարը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության իրականացրած կարևորագույն աշխատանքների թվում առանձնացրել է ընկերության մասնակցությունը  Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղագծի նախագծման և կառուցման նախապատրաստական աշխատանքներին, ընկերությունում Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի բացումը, միջազգային հաղորդակցության ուղևորագնացքների տոմսերի վաճառքի ավտոմատացված համակարգի ներդնումը:

Մ. Վարդանյանը ներկաներին տեղեկացրել է, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` հանդիսանալով հայկական երկաթուղու կառավարման լիազոր մարմին, իր հերթին ակտիվորեն իրականացնում է երկաթուղու ոլորտը կարգավորող օրենսդրական աշխատանքներ և աջակցում ընկերությանը` երկաթուղային ծրագրերի իրականացման հարցում:

Միջոցառման վերջում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վեց աշխատակիցներ պարգեւատրվել են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հուշամեդալով եւ պատվոգրերով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter