
Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 15-ին` ժամը 10:30-ի դրությամբ, Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 14-ի ցերեկը` Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 18-19-ը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սիսիան-Գորիս և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տավուշի մարզում առկա է մառախուղ: Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մեկնաբանել