
Արտահերթ նիստ՝ առանց օրակարգի
Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի` փետրվարի 27-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կհրավիրվի արտահերթ նիստ։
Նախագիծը ներկայացրել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ում խոսքով` արտահերթ նիստի անհրաժեշտությունը պայմանավորված է նոր Սահմանադրությամբ․ մինչ վերջինիս ուժի մեջ մտնելը նախագծեր կան, որոնք պետք է փոփոխվեն և համապատասխանեցվեն Սահմանադրությանը։
Նկատենք, որ որոշման նախագծում օրակարգը տեղադրված չէ, սովորաբար, երբ Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրում, որոշման տեքստում լինում է նաև օրակարգը։ Ենթադրվում է, որ օրակարգում կլինի նաև «Կառավարության կառուցվածքի մասին» օրենսդրական նախաձեռնությունը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել