
Կառավարությունը ԼՂՀ ֆիննախին նվիրաբերեց երկու սերվեր
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշեց գույք նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Մասնավորապես, ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով, որոշվեց ԼՂՀ ֆիննախին նվիրաբերել երկու սերվեր։
Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունում առկա է սերվերային հանգույցներով համալրելու անհրաժեշտություն և նվիրաբերվող այս սերվերներն ապահովելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիականացումը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացումը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել