
15 միլիոն դրամ արժողությամբ Nissan X-Trail՝ ԲՆ-ին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ կառավարությունը Եվրոպական միության և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ, որպես նվիրատվություն, կընդունի ավելի քան 15 միլիոն դրամ արժողությամբ տրանսպորտային միջոց։ Ըստ նախագծի արձանագրության՝ տրասնպորտային միջոցն անհրաժեշտ է «Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով արոտավայրերի և անտառների կայուն կառավարում» պիլոտային ծրագրի իրականացման համար։
Ըստ որոշման տեքստի՝ ԲՆ-ին որպես նվիրատվություն է տրամադրվելու 2013 թվականի արտադրության Nissan X-Trail 2.5 I մակնիշի ավտոմեքենա, որի ձեռքբերման արժեքն է 15 միլիոն 777 հազար 559 դրամ։ Նկատենք, որ որոշումը չզեկուցվող էր։
Մեկնաբանել