
49 միլիոն դրամ Զբոսաշրջության կոմիտեին՝ «Ֆոլքլայֆ» փառատոնին մասնակցելու համար
Կառավարության նիստում հաստատվեց որոշում, ըստ որի՝ 2018 թվականի բյուջեից 49 միլիոն դրամ կհատկացվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեին՝ այս տարվա հունիսի 27-ից հուլիսի 4-ն ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում անցկացվելիք «Ֆոլքլայֆ» փառատոնին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար։
Ըստ նախագծի՝ «Ֆոլքլայֆ» փառատոնում Հայաստանը ներկայացնելը նախատեսվում է իրականացնել «Հայաստան. ստեղծելով տուն» գաղափարի ներքո: Ծրագրվում է այցելուներին ներկայացնել հայկական խոհանոցի և ձեռագործ արվեստի մշակութային ժառանգության վերափոխված այն արժեքները, որոնք համայնքի ձևավորման, զարգացման և տնտեսական կայունության հենքն են:
Նկատենք, որ դեռևս 1967 թվականից գործող «Ֆոլքլայֆ» ամենամյա փառատոնն իրականացվում է Վաշինգտոնի ազգային զբոսայգում, որտեղ գտնվում են բազմաթիվ թանգարաններ, հուշարձանային համալիրներ: Միջոցառումը կազմակերպվում է Սմիթսոնյան հաստատության կողմից, որն ունի հատուկ ֆեդերալ կարգավիճակ:
Մեկնաբանել