
Սպանդանոցային մորթի պահանջը հուլիսի 1-ից պարտադիր կլինի ամբողջ հանրապետությունում
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է կենդանիների սպանդի կիրառման ոլորտները և ժամանակացույցը հստակեցնող որոշում՝ հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» օրենքում վերջերս ամրագրված դրույթը: Այս մասին տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։
N |
Հայաստանի Հանրապետությունում կենդանիների սպանդի կիրառման ոլորտները |
Կատարման ժամկետը |
1 |
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մթերքի ձեռքբերում |
2018 թվականի մարտի 1-ից |
2 |
Մսամթերքի արտադրություն (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի օգտագործելու դեպքում) |
2018 թվականի մարտի 1-ից |
3 |
Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերքի արտահանում |
2018 թվականի մարտի 1-ից |
4 |
Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
5 |
Երևան քաղաքում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հուլիսի 1-ից |
6 |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք իրացնող առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հուլիսի 1-ից |
7 |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի օբյեկտներում (տեղական արտադրության սպանդանոցային ծագման մթերք օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ըստ հաղորդագրության, 2017թ. ընթացքում ինտենսիվ աշխատել է տնտեսվարողների հետ՝ հանդիպումների, պարզաբանումների, ծանուցումների միջոցով տեղեկացնելով սպասվող փոփոխության մասին:
Արդյունքում նախատեսվում է `
-
բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված կենդանական ծագման մթերքի շրջանառություն,
-
կենդանական ծագման մթերքի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
-
վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
Մեկնաբանել