
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը
Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության հրապարակել է իր պաշտոնական դիրքորոշումը Երևան ավագանու՝ փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ․
«Երևանի ավագանու՝ փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ ԵԾ այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել