HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավթաշենի կամրջի տակ երկու դի է հայտնաբերվել՝ մայր ու աղջիկ

Փետրվարի 15-ին, ժամը 14:31-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արաբկիրի այգում հայտնաբերվել է երկու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում հայտնաբերվել են՝ 1981 թ. ծնված Գ. և 2009 թ. ծնված Ա. Հ.-ների դիերը:

ԱԻՆ-ից  Հետք-ին հայտնում են, որ մահացածները մայր ու աղջիկ են, դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչներ, ոստիկաններ, փրկարար ծառայության աշխատակիցներ։ 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter