
ՊԵԿ-ի քննչական վարչության պետն օգտակար հանածոներ կորոնի. նախարարությունը դրական եզրակացություն է տրվել
Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի ընկերության` Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտում օգտակար հանածոներ ուսումնասիրելու նախագծին Բնապահպանության նախարարությունը դրական եզրակացություն է տվել:
Արդարադատության փոխգնդապետին 90 տոկոս բաժնեմասով պատկանող «Պրեմիում Մայնինգ» ՍՊԸ-ն մտադիր է 2017-2020թթ. որոնողագնահատողական աշխատանքներ իրականացնել նշված տարածքում: Սոֆլու-Լեռնաշեն բազմամետաղների հանքային դաշտը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիանի ենթաշրջանում՝ Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լեռնաբազուկների սահմաններում: Տեղակայված է Արևիս գյուղից շուրջ 3.5 կմ դեպի արևելք, Լեռնաշեն գյուղից 1.8 կմ դեպի արևմուտք:
«Ուսումնասիրության ընթացքում ազդեցությունները լինելու են ժամանակավոր, տեղային, թույլատրելի նորմերի սահմաններում: Նախատեսված են մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք կնվազեցնեն գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի բաղադրիչների վրա»,- եզրահանգել է ԲՆ փորձագետ Զ. Զուռնաչյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել