HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը գովել է գործարարներին

Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է գործարարներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր շնորհավորական խոսքում անդրադառնալով նաև անցնող տարուն` Նախագահը նշել է, որ այն հագեցած էր կարևոր իրադարձություններով թե՛ գործարարների, թե՛ կառավարության, թե՛ մեր ողջ ժողովրդի համար: «Նորություն չէ ոչ մեկիս համար, որ այս տարի աշխարհը, մանավանդ Եվրոպան, տնտեսական ու ֆինանսական լուրջ բարդությունների առաջ էր կանգնած, և այդ դժվարությունները դեռ հաղթահարված չեն: Այս լրացուցիչ դժվարություններն ամենայն հավանականությամբ մեզ դեռ կուղեկցեն նաև հաջորդ տարի: Բայց փաստն այն է, որ այս ամենով հանդերձ` Հայաստանը 2011 թվականին կանգնեց տնտեսական աճի ճանապարհին, և, որ առանձնապես հաճելի է` էական աճ ունեցանք արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում: Սա առաջին հերթին ձեր գործունեության արդյունքն է»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաև տնտեսական և քաղաքական կայունության, բիզնեսին հարկավոր խթանների ապահովման, բարենպաստ գործարար միջավայրի մասին՝ ընդգծելով, որ գործարար համայնքի հետ համագործակցությամբ հնարավոր է շատ ավելի մեծ արդյունքների հասնել, ունենալ որակապես նոր տնտեսություն: «Անցնող տարին կարևոր էր բոլորիս համար: Հիանալի է, որ որքան բարդանում է միջավայրը, այնքան ավելի շատ նախաձեռնություններով են հանդես գալիս մեր գործարարները: Ձեզնից շատերի նոր ծրագրերի ու մտահղացումների մասին ես անձամբ տեղյակ եմ և հաջողություն եմ մաղթում դրանց իրականացման ճանապարհին: Ես անկեղծորեն հավատում եմ ձեր ուժերին»,- ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter