
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի, Գավառի, Ճամբարակի և Տավուշի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել