
Պայթյուն Վրացական փողոցում. տուժածներ չկան
Այսօր՝ ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Պարզվել է, որ առաջին հարկում գտնվող բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի պատշգամբն՝ ամբողջությամբ (մոտ 12 քմ), ամբողջությամբ վնասվել են միջնապատերը, մեկ արտաքին պատ, հյուրասենյակի առաստաղը, թեքվել է մեկ հենասյուն, պոկվել մուտքի դուռը և ամբողջությամբ վնասվել պատուհանները:
Զոհեր և տուժածներ չկան:
Վնասվել է առաջին հարկում գտնվող թիվ 43 բնակարանի մուտքի դուռը, միջնապատերին առաջացել են ճաքեր՝ մոտ 2 քմ, 2-րդ հարկում գտնվող թիվ 45 բնակարանի պատուհանները և մուտքի դուռը, թիվ 46 բնակարանի միջնապատերը՝ մասամբ, վնասվել՝ հյուրասենյակի առաստաղը, թիվ 47 բնակարանի հատակը՝ մոտ 0,5 քմ: Ամբողջությամբ վնասվել են 4-րդ հարկում գտնվող թիվ 51, 52, 53 բնակարանների պատուհանները:
Վնասվել են շենքի մոտակայքում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202 , «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Փրկարարները 1-ին մուտքից տարհանել են 14 բնակչի և տեղում իրականացրել բնակարանների պատուհանների վնասված ապակիների հեռացման աշխատանքներ:
Մեկնաբանել