
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ բերման են ենթարկվել երեք օտարերկրացիներ
Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։ Օպերատիվ տվյալներն իրացրել են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները։ Արդյունքում ոստիկանություն են բերման ենթարկվել երեք օտարերկրացիներ։
Հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություններ են կատարվել: Հայտնաբերվել են մետանֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 370 գրամից ավելի զանգվածներ, 56 ամբողջական, 12 մասնատված դեղահաբեր, 160 գրամից ավելի դեղնավուն զանգված՝ ծաղկամանի մեջ քողարկված, ներարկիչ, կաթոցիչներ և այլն։
Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
Մեկնաբանել