
Սերժ Սարգսյանը Հայաստանի վարչական դատարանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահներ է նշանակել
Սերժ Սարգսյանը այսօր երկու հրամանագրեր է ստորագրել՝ դատարանների նախագահներ նշանակելու մասին:
Դրանցից մեկով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ է նշանակվել Աղասի Դարբինյանը: Մյուս հրամանագրով Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Այս մասին հայտնում է պաշտոնական president.am կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել