
Վթարային ջրանջատում Երեւանի Կենտրոն, Շենգավիթ, Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում փետրվարի 22-ին
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 22-ին ժամը 09։00-21։00-ը Երեւանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը:
Ժամը 10։00-18։00-ն կդադարեցվի
1․ Դավթաշեն վարչական շրջանի՝ Դավթաշեն գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի, Ս. Գևորգյան փողոցի, թիվ 93 դպրոցի,
2․ Աջափնյակ վարչական շրջանի՝ «Արմենիա» բժշկական կենտրոնի, Մելքումով փողոցի առանձնատների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել