
14 տարվա պաշտոնավարումից հետո Կարեն Ղահրամանյանն ազատվեց պաշտոնից
Կառավարությունն այսօրվա նիստին, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջարկով, որոշեց Կարեն Ղահրամանյանին ազատել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Հավելենք, որ Կարեն Ղահրամանյանը էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին է արդեն 14 տարի՝ 2004 թվականից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել