
Կառավարությունը հաստատեց «Էկոլոգիական կրթության և դաստիարակության ռազմավարության» ծրագիրը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացավ էկոլոգիական կրթության և դաստիարակության ռազմավարության ծրագիրը։ Նախագիծը ներկայացրեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ում խոսքով՝ ռազմավարության հիմնական նպատակը էկոլոգիական գիտելիքների հաղորդման միջոցով էկոլոգիական մշակույթը բարձրացնելն է։
«Եւ թե՛ նախադպրոցական, թե՛ հանրակրթական, բուհական, հետբուհական և այլ աստիճաններում, ինչպես նաև լրացուցիչ և ոչ ֆորմալ կրթության միջոցով հասարակությանը ներգրավել էկոլոգիական գիտելիքների ստացման հարցում», - ասաց Մինասյանը։
Արծվիկ Մինասյանը ներկայացմամբ՝ աշխատանքներ են տարվել և՛ կրթության ու գիտության և՛ տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունների հետ։
«Քանի որ հարցը շատ ընդգրկուն է, նախատեսվում է միջգերատեսչական մարմնի ստեղծում, որը կիրականացնի և՛ մոնիթորինգը, և՛ գնահատումը, ինչպես նաև առաջարկությունների ներկայացումը»,-ասաց նա։
Մեկնաբանել