6 հոգի թունավորվել է շմոլ գազից
Երեկ` ժամը 12.38-ին, տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Կապան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39ա շենքի 16-րդ բնակարանի բնակիչներ 1966 թ.-ին ծնված Աբրահամ Սարգսյանը և 1977 թ.-ին ծնված Մարինե Ղազարյանը, 17-րդ բնակարանի բնակիչներ 1969 թ.-ին ծնված Նվեր Դանիելյանը, 1985 թ.-ին ծնված Հայկուհի Խուրշուդյանը, 1965 թ.-ին ծնված Անահիտ Առաքելյանը և 1968 թ.-ին ծնված Ռիտա Սարգսյանը:
Տուժածները ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել