HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոյանը պարգեւատրել է ԱԺ աշխատակիցներին

Նոր Տարվա եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը դեկտեմբերի 28-ին ընդունելության էր հրավիրել Ազգային ժողովի  պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին:

Շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ` ԱԺ նախագահը բոլորին մաղթեց խաղաղություն, առողջություն, հաջողություններ, արդյունավետ աշխատանք եւ առողջ մարդկային հարաբերություններ:

Բարեխիղճ աշխատանքի եւ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Ազգային ժողովի նախագահի խորհրդական Վրեժ Գասպարյանը, ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանը, արտաքին կապերի վարչության պետ Վալերի Մկրտումյանը եւ նույն վարչության գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը պարգեւատրվեցին ԱԺ  նախագահի շնորհակալագրերով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter