HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՄ-ն եւ Հայաստանը միտված են հարաբերությունների խորացման

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային: 

Կառավարության ղեկավարը շնորհավորել է դեսպանին՝ այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Մենք շահագրգռված ենք, որ ԵՄ-ի հետ մեր հարաբերություններն արագ զարգանան: Այդ առումով 2011 թ. բեկումնային տարի էր: Մենք կարողացանք գերակատարել մեր Ազգային ծրագրի ցուցանիշները»,- նշել է վարչապետը:

Դեսպան Հրիսթեան ասել է, որ գալիք տարին լինելու է հագեցած և նշել, որ ԵՄ-ն հետաքրքված է Հայաստանում բարեփոխումների հաջողություններով: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն շահագրգռված է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ աջակցելով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին:

Զրուցակիցներն անդրադարձել են Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին, անցագրային ռեժիմի դյուրացման խնդիրներին, ինչպես նաև մաքսային անցակետերի արդիականացման հարցին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter