
Հրազդան գետում 26-ամյա տղայի դի է հայտնաբերվել
Այսօր, ժամը 10:50-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա:
Ինչպես Հետք»-ին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանատու Նանա Գնդոյանը, ահազանգը ստացել են ոստիկանությունից, քանի որ դին եղել է ջրում, և անհրաժեշտ է եղել փրկարար-ջրասուզակների օգնությունը։
Ջրասուզակները գետից դուրս են բերել 26-ամյա տղայի՝ Մ. Վ.-ի դին։
Ն. Գնդոյանի փոխանցմամբ՝ դեռ պարզ չէ, թե դին ինչպես է հայտնվել գետում, այս պահին ոստիկանությունը տեղում աշխատանքներ է իրականացնում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել