HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատախազության ՀԿԳՔ բաժնի պետի տեղակալի ելույթը՝ Մարտի մեկի դեպքերի մասին

Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ տեղակալ Կարեն Բիշարյանը խորհրդարանում հրավիրված «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով լսումների ժամանակ ներկայացրեց հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ։

«Երևան քաղաքում տեղի ունեցած բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք  օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու դեպքի առթիվ 2008 թվականի մարտի երկուսին Քրեական օրենսգրքի 225 հոդվածի երրորդ մասով և 235-րդ հոդվածի երկորդ մասի նախատեսված հատկանիշներով ձևավորվել է քրեական գործ»,-ասաց Դատախազության ներկայացուցիչը՝ հավելելով հետագայում գործին կցված հարուցված գործերը։

Բիշարյանի խոսքով՝ հաշվի առնելով գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը և հանրային շահը, դեռ նախաքննության առաջին օրվանից կատարված քննության արդյունքները մշտապես իրազեկվել են հանրությանը․

«Պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել շահագրգիռ մի շարք ինստիտուտներին, հասարակական և միջազգային կազմակերպություններին»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter