HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Վրաստանի փոխվարչապետ Գիորգի Գախարիային

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վրաստանի փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրան Վրաստանի փոխվարչապետի, ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նշել, որ ջերմությամբ է հիշում անցած տարվա ամռանը Գիորգի Գախարիայի հետ Երևանում ունեցած հանդիպումը մեկ այլ՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնում, երբ քննարկման թեման հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն էին: Ս․ Սարգսյանը նաև առանձնակի ջերմությամբ է հիշել անցած տարեվերջին Վրաստան կատարած իր պաշտոնական այցը և հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության ու Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի հետ: Այս համատեքստում Հանրապետության Նախագահը երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել է հաճախակի փոխայցերը և հույս հայտնել, որ նախարար Գախարիայի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացմանը: Զրուցակիցները երկուստեք կարևոր են համարել այդ ոլորտում փոխգործակցությունը և բարեկամ երկու երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը նաև տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում առաջընթաց ու ձեռքբերումներ արձանագրելու տեսանկյունից: 

Գիորգի Գախարիան Ս․ Սարգսյանին ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի հետ ունեցած արդյունավետ հանդիպման ժամանակ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք, ըստ նրա, ներառում են նաև սահմանամերձ տարածաշրջանները, որտեղ նույնպես կան յուրահատուկ մարտահրավերներ: Գ․ Գախարիայի համոզմամբ, այդ մարտահրավերները միասնաբար ավելի հեշտ կլինի դիմագրավելը:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter