
Արմեն Սարգսյանն այցելել է Մխիթարեան միաբանութիւն
Նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 21-ին այցելել է Վիեննայի Մխիթարեան միաբանութիւնը:
Միաբանութեան վանահայրեր Վահան Հովագիմյանը և Նարեկ Դադուրյանը՝ եկեղեցու և վանական համալիրի տարածքով հյուրերի համար կազմակերպած շրջայցի ընթացքում պատմել են միաբանության գրեթե 400-ամյա պատմության, թանգարանում և գրադարանում պահվող հազարավոր ցուցանմուշների, հնավուրց գրքերի ու պարբերականների, ինչպես նաև Եվրոպայի հնագույն տպարաններից մեկի ավելի քան 200-ամյա գործունեության ընթացքում կայսերական պալատի հետ համագործակցության մասին:
Դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պատվո հյուրերի մատյանում: Շրջայցի ընթացքում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել և զրույց է ունեցել այդ օրը միաբանությունում գտնվող Մխիթարեան միաբանութիւնում պապական պատվիրակ, մեր ժամանակների մեծագույն հայագետ Լևոն արք. Զեքիեանին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել