
Պլանային ջրանջատում Չարենցավանում և Աշտարակում փետրվարի 26-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,փետրվարի 26-ին ժամը 10։00-21։00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի ջրամատակարարումը։
Ժամը 10։00-24։00-ը կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի՝ Ալ․ Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցների, Արայի, Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասերի ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել