HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակն այս շաբաթ փոփոխական կլինի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին, մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 26-ի ցերեկը, 27-ին, մարտի 2-ի գիշերը և օրվա առաջին կեսին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: 2-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 28-ին, մարտի 1-ին, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`           17.00C  (1986 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -20.90C  (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            1.50C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter