HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կվերանորոգվի Մաշտոցի պողոտայի թունելային մուտքը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի տրանսպորտի, շինարարության և բարեկարգման վարչություններին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման և հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման  ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին,  ինչպես նաև «Ջրային կառույցներ» և «Վեոլիա ջուր» ընկերություններին էլ քաղաքապետը հանձնարարել է  կազմակերպել մայրաքաղաքի շատրվանների, ջրային ավազանների և ցայտաղբյուրների  վերագործարկման նախապատրաստական աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter