
Ոստիկանները Արուճ գյուղի տներից մեկում մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել
Ոստիկանությունը հայտնում է, որ Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զիամթերք կա։ Հարուցված քրեական գործի շրջանակում, փետրվարի 24-ին տունը խուզարկվել է:
Տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորներիը, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսեակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտ ու զինամթերքի այլ տեսակները թաքցված են եղել գազաբալոնում:
Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել