
Հայաստանում գրանցված դեղերը պարբերաբար թարմացվում են
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ դեղերի գրանցման գործընթացը կրում է շարունակական բնույթ: Պարբերաբար գրանցվում են նոր դեղեր, իսկ գրանցման ժամկետն ավարտած դեղերը ցանկից հանվում են:
Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունն ամեն ամիս վերանայում և հաստատում է Հայաստանում գրանցված դեղերի ցանկը:
Կից ներկայացված են վերանայված և փետրվարի 1-ի դրությամբ հաստատված ցանկերը` http://moh.am/#1/1033:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել