HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակ է ստացել ևս 6 տնտեսվարող

Oրինապահ հարկ վճարողներն ավելացել են ևս 6-ով: Նրանք են՝ Եղիսաբեթ Ալմազյան ԱՁ, Կարինե Բարսեղյան ԱՁ, «Իզիլինկ» ՍՊԸ, «Լոմբարդիա» ՍՊԸ, «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ, «Վինթեր Ֆլաուեր» ՍՊԸ։

«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիրը տնտեսվարողներին շնորհել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը: Դիմում ներկայացրած բիզնեսի 13 ներկայացուցիչներից 7-ի դիմումն ուսումնասիրման փուլում է: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։

2017թ. տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 236 տնտեսվարող, 164-ի դիմումը բավարարվել է: Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter