HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կասկածելի թարմությամբ» 125կգ միսը ուղարկվել է գազանանոց

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և  սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ: Այս մասին տեղեկացնում է ծառայությունը։

Ծառայության տեսուչները վաղ առավոտյան, շուկաներում մսի մատակարարման ժամին, հերթական շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ նպատակով ունենալով հսկել թե ստացված մսի ծագումը, և թե մսի տեղափոխման պայմանները:

Ծառայության մասնագետները ստուգել են ստացվող մսեղիքի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերը: Այն բոլոր դեպերում, երբ միսը կասկածելի են համարել, կատարել են նմուշառում և ուղարկել անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մինչ այդ կասեցնելով վաճառքը:

Փորձաքննության վերցված նմուշներում, լաբորատոր հետազոտությամբ, սուր վարակիչ հիվանդություններ չեն հայտնաբերվել: Տեսուչների հայտնաբերած 125 կգ կասկածելի թարմությամբ միսը, որը չի ունեցել ուղեկցող փաստաթղթեր, ուղարկվել է գազանանոց: Օրեր առաջ, անասնահամաճարակային մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունը կանխել էր առանց ուղեկցող փաստաթղթերի մսի իրացման փորձը:

Թեև սահմանված ժամանակացույցով մսի տեղափոխումը սանիտարական անձնագրեր  ունեցող փոխադրամիջոցներով դեռևս պարտադիր պայման չէ, սակայն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, ծանուցումների ու խորհրդատվության միջոցով, տնտեսավարողներին հորդորում է օր առաջ միսը տեղափոխել սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին համապատասխան:

Ծատայությունը հիշեցնում է՝ կառավարության սահմանած ժամանակացույցով սպանդանոցային մորթը ողջ հանրապետությունում պարտադիր կդառնա հուլիսի 1-ից, և միս տեղափոխող փոխադրամիջոցների անձնագրավորումն ու համապատասխանեցումը՝ այդ ժամկետին համահունչ:

Շրջայցեր կլինեն նաև մսի վաճառքի այլ շուկաներում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter