HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է մահացած նորածնի մոր ինքնությունը

Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. արդյունքում պարզվել է նորածնի մոր ինքնությունը: Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը: Վերջինս Մեծամոր քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1981թ., խնամքին ունի 4 երեխա: Կինը հայտնել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա շենքի բակում գտնվող աղբամանը:     

Ավելի վաղ կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը:

Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել է արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել է նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններՁեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ` մոր հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ (1)

ՀԲՃ
Իսկ նորածնի այդ դեֆեկտները ատոմակայանի հետևանքներն են, թե՞․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter