
Ջրափրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացու դին
Այսօր «Ալկա» հանգստյան գոտու ջրային տարածքում ջրափրկարարները Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում, հայտնաբերել են դի: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ավելի վաղ՝ փետրվարի 17-ին, ԱԻՆ-ը տեղեկություն էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:
Պարզվել էր, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել էիր Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:
Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
Մեկնաբանել