
Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ
Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է կոմիտեն։
Նախնական տվյալներով՝ 2018թ. փետրվարի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, դուրս գալով ավտոճանապարհի երթևեկելի մասից, վթարի է ենթարկվել, որի հետևանքով նույն ավտոմեքենայի ուղևոր Ջ.Գևորգյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և ևս երկու ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ: Ողևորներից մեկը՝ Ս.Ֆիդանյանը, գիտակցության չգալով, ստացած մարմնական վնասվածներից մահացել է բժշկական կենտրոնում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է քննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ` վթարի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել