HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերքում

2016թ. հուլիսի 19-ին «Հետքը» հրապարակել է «Նորածնին մորը չեն վերադարձնում և թույլ չեն տալիս կրծքով կերակրել նրան» հոդվածը, որտեղ ներկայացվում էր սուրոգատ մայր Լենա Հարությունյանի վեճը Կարեն Հարությունյանի հետ նորածին երեխայի համար: Հոդվածում իր հասցեին Լենայի հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ Կարեն Հարությունյանը զրպարտության հայցով դիմել էր դատարան` որպես երրորդ կողմ ներգրավելով նաեւ «Հետք»-ին: Դատարանը որոշում է կայացրել Կարեն Հարությունյանի օգտին եւ Լենա Հարությունյանին պարտավորեցրել հերքում հրապարակել: Ստորեւ հրապարակում ենք Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով հաստատված հերքման տեքստը.

«19.07.2016թ. «Նորածնին մորը չեն վերադարձնում և թույլ չեն տալիս կրծքով կերակրել նրան» խորագրի ներքո «...Լենա Հարությունյանը պատում է, որ ... իր նկատմամբ արհեստական սերմնավորման փորձեր կատարվել են տնային պայմաններում, Կարեն Հարությունյանի փաստացի կինը հանդիսացող Աննետ Զաքարյանի կողմից: Ընդ որում` տնային պայմաններում արհեստական սերմնավորման փորձերը, որպես բժշկական հատուկ գործողություն, կատարվել են երեք անգամ: Նման եղանակով հղիացումից հետո Աննետ Զաքարյանը սկսել է վարել հղիության ընթացքը, ... տվել է սխալ ցուցումներ, ինչի հետևանքով հղիության վերջին շրջանում խնդիրներ են առաջացել Լենայի մոտ: Նա գեր քաշ է ստացել և առաջ են եկել երիկամային խնդիրներ» տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Լենա Կարենի Հարությունյանին պարտավորեցնել Աննետ Հմայակի Զաքարյանին վճարել 100000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար սահմանված փոխհատուցում։
Լենա Կարենի Հարությունյանից հօգուտ Աննետ Հմայակի Զաքարյանի բռնագանձել 6000 ՀՀ դրամ` որպես վճարված պետական տուրքի փոխհատուցում:
Աննետ Հմայակի Զաքարյանից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 38000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
Լենա Կարենի Հարությունյանից հօգուտ Աննետ Հմայակի Զաքարյանի բռնագանձել 150000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրությասն գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում»:
 

Դատարանի լուսանկարը` http://haekshin.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter