
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ-ի և ՀԴԿ-ի ներկայացուցիչներին
Փետրվարի 27-ն, «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակում Հայաստանի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և փոխնախագահներ՝ Հեղինե Բիշարյանի ու Մհեր Շահգելդյանի հետ: Այս մասին հայտնում է ՕԵԿ-ը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանին, Արցախին, հայության հիմնախնդիրներին, Հայաստանում առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Արմեն Սարգսյանն ՕԵԿ նախագահին և փոխնախագահներին ներկայացրել է այն տեսլականը և սկզբունքային մոտեցումները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանի առջև ծառացած հնդիրները լուծելու հարցում՝ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է երկրի առջև ծառացած ներքին և արտաքին հիմնական մարտահրավերների, հասարակությանը հուզող խննդիրների և դրանց լուծման հետ կապված «Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումները և պատկերացումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ խոշոր, ռազմավարական ծրագրերի առաջադրման և իրականցացման հետ կապված: Հանդիպումն անցել է ջերմ և անկաշկանդ աշխատանքային մթնոլորտում:
Այսօր Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Հանրապետական խորհրդի և Մտավորականների խորհրդի ներկայացուցիչներին:
ՀԴԿ-ն տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանի առաջարկով՝ հանդիպման մասնակիցները նախ բազմաթիվ հարցադրումներ և մտահոգություններ ներկայացրեցին: Մասնավորապես, արտագաղթ՝ պատճառների բացահայտում և վերացում, կրթության, առողջապահության, մշակույթի, տուրիզմի, ներքին տուրիզմի, բնապահպանության, արևային էներգիայի օգտագործման, սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր: Հատուկ շեշտադրում արվեց երկրում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման անհրաժեշտության վրա:
Մեկնաբանել