
ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ փետրվարի 27-ին ՊՆ վարչական համալիրում, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՊՆ կենտրոնական ապարատի կառույցների հետ անցկացվել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ:
Պարապմունքների շրջանակում վաղ առավոտյան հայտարարվել է ուսումնական տագնապ, անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:
Ստանալով համապատասխան ազդանշանը` ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների զինծառայողներն ու քաղաքացիական հատուկ ծառայողները սահմանված կարգով և համապատասխան հանդերձանքով ներկայացել են ծառայության վայր:
Ուսումնական պարապմունքի նպատակն էր ամրապնդել ՊՆ կենտրոնական ապարատի անձնակազմի տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման ժամանակ, բարձրացնել ֆունկցիոնալ պարտականությունների և մասնագիտական գիտելիքների իմացության և դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու կարողության աստիճանը:
Մեկնաբանել