HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասեցվել է արտադրամասերի և հանրային սննդի օբեկտի գործունեություն

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատերեր Կառլեն Արամյանին (Արմավիրի մարզ) և Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ) պատկանող մսամթերքի, Ռուզաննա Մանուկյանին (Արարատի մարզ) պատկանող հացի, Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի և Գրետա Հովհաննիսյանին (Սյունիքի մարզ) պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը:

Արտադրամասերում և հանրային սննդի օբեկտում չեն պահպանվել պատշաճ սանիտարահիգենիկ պայմաններ, արտադրական գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան նորմատիվ փաստաթղթերի:

Երկու արտադրությունները չեն ունեցել նաև մսամթերքի՝ քյուֆթայի, արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական հրահանգը, բաղադրագիրը և հայերեն մակնշմամբ պիտակներ. 30 կգ քյուֆթայի իրացումը կասեցվել է:

Հրուշակեղենի արտադրությունում կասեցվել է նաև առկա կրեմային խմորեղենի իրացումը:

ՍԱՊԾ-ն տրվել է հանձնարարականներ, ինչպես նաև ժամկետ՝ խախտումների վերացման համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter