HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առանց մակնշման աղ՝ հացի արտադրամասերում և մեծածախ իրացման կետերում

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:

Առանց մակնշման աղի վաճառքի դեպքեր են արձանագրվել նաև մեծածախ առևտրի ցանցում:

Ծառայության մասնագետների կողմից կասեցվել է 169 կգ աղի օգտագործումը արտադրության փուլում և 1150 կիլոգրամ աղի վաճառքը մեծածախ առևտրի ցանցում:

ՍԱՊԾ-ն քայլեր է ձեռնարկում ներմուծողին հայտնաբերելու և աղի ծագումը պարզելու ուղղությամբ:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ևս մեկ անգամ արտադրողներին հիշեցնում է, որ արտադրության փուլում օգտագործվող հումքը և օժանդակ նյութերը պետք է համապատասխանեն ՀՀ օրենդրության պահանջներին: Նույն պահանջը վերաբերվում է նաև իրացման ցանցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter