
«Ախթալայի ԼՀԿ»-ն շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման համար կփոխհատուցի 5 միլիոն դրամ
Հունվարի 16-ից փետրվարի 4-ը բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգում է անցկացրել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում, որի արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է՝
1. ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ, 37-րդ հոդվածների հետևյալ պահանջները.
-
իրականացվել է ջրօգտագործման թույլտվությունից ավել ջրառ,
-
սահմանված կարգով չի իրականացվել ջրառի հաշվառում,
-
չի մշակվել արդիական տեխնոլոգիաների կիրառման ջրային ռեսուրսների մոնիտորինգ, բարելավող և աղտոտման նվազեցման, կանխման միջոցառումներ,
-
չի մշակվել և իրականցվել ջրակորուստների կրճատման և նորմավորման ջրաքանակների արդյունավետ օգտագործման միջոցառումների ծրագիր,
-
2017 թվականի վթարի հետևանքով արտադրական հոսքաջրերն աղտոտել են 200 մ2 հողային տարածք, ինչը ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պահանջով մաքրվել է,
-
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում է վարչական պատասխանատվություն 200.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև հաշվարկվել է ջրային ռեսուրսների աղտոտման և ավել ջրառի համար ջրային ռեսուրսներին հասցված վնաս 3.070.914 ՀՀ դրամի չափով։
2. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածների պահանջները
-
մթնոլորտային օդ է արտանետվել թույլտվությունից ավել փոշի և առանց թույլտվության ածխածնի ազոտի օքսիդներ,
-
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 80-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև մթնոլորտային օդին հասցված վնասը կազմում է 1.933.060 ՀՀ դրամ։
3. «Թափոնների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 13 –րդ հոդվածների պահանջները.
-
չի մշակվել թափոնների անձնագրերը և թափոնների գոյացման և տեղադրման սահմանաքանակները,
-
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2011 հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 50.000 ՀՀ դրամի չափով։
4. «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 61-րդ և 69-րդ հոդվածների պահանջները.
-
բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին սահմանված կարգով վճարները չեն կատարվել,
-
օգտակար հանածոների արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադրման և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների վճարները սահմանված կարգով չեն կատարվել,
-
նշված խախտումների համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 601-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն 150.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նախազգուշացում` խախտումները վերացնելու համար։
Այսպիսով նշված խախտումներն առաջացնում են շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնում 5.003.974 ՀՀ դրամ և վարչական պատասխանատվություն` 200.000 ՀՀ դրամի չափով։ Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը։
Մեկնաբանել