
Գևորգ Կոստանյանն ընտրվեց Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ
ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց պատգամավորների փակ-գաղտնի քվեարկության արդյունքները։ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն էր։ Մելիքյանի խոսքով՝ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 93-ը, որից 63-ը կողմ է քվեարկել, 30-ը՝ դեմ։
Գևորգ Կոստանյանը շնորհակալության հայտնեց խորհրդարանին` քվեարկության համար, ընդ որում՝ թե՛ կողմ, թե՛ դեմ քվեարկածներին։ «Ես հարգում եմ սկզբունքայնությունը և ես ինքս շատ հետևողական, սկզբունքային մարդ եմ, շնորհակալ եմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել Հրայր Թովմասյանի հրաժարականի պատճառով․ վերջինս ՍԴ անդամի թափուր պաշտոնում է առաջադրվել։ Այդ ընտրությունը ևս փետրվարի 27-ին գումարված նիստերի օրակարգում է։
Մեկնաբանել