HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Կառավարության կայքը հայտնում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.

«Ցավով տեղակացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին:

Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմներ, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ են դաստիարակվել: Նրա հանրահայտ՝ «Հին օրերի երգ»-ը, «Մեր մանկության տանգո»-ն հայ կինոարվեստի լավագույն գործերից են և արդիական են ցանկացած ժամանակահատվածում:

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև հայ կինոարվեստի բոլոր երկրպագուներին»:

լուսանկարը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter