HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թռչկանցիները դիմում են նախագահ Սարգսյանին

Հարգելի պարոն Նախագահ,

Վերջին տարիներին մեր երկրում ահագնացող չափերի են հասել բնության ավերումը, բնական ռեսուրսների անխնա շահագործումը եւ տնտեսության ոչ ռացիոնալ զարգացումը: Բնապահպանական խնդիրներն օր օրի ավելանում են, ինչն արդեն հարցականի տակ է դնում մեր երկրի եւ բնակչության ապագան: Չկա բնապահպանության որեւէ ոլորտ, որտեղ ճգնաժամային իրավիճակ չլինի.

1. հանքարդյունավերություն /Սոթք, Հրազդան, Աբովյան, Հանքավան, Թեղուտ, Քաջարանց, Սվարանց եւ այլն/,
2. Սեւանա լիճ /լճի աղտոտում, ձկնային պաշարների գրեթե իսպառ ոչնչացում, կենսաբազմազանության խաթարում եւ այլն/,
3. օդի աղտոտում /Երեւան, Ալավերդի, Արարատ եւ այլն/,
4. «օրինական» կամ անօրինական անտառահատումներ,
5. գետերի եւ ջրանցքների աղտոտում /աղետալի վիճակ բոլոր բնակավայրերի կոյուղու ցանցերում/,
6. կոշտ կենցաղային թափոնների անկանոն կառավարում /հանրապետությունում չկա գոնե մեկ, սանիտարական նորմերին համապատասխանող աղբավայր, բացակայում է կանոնավոր թափոնավերամշակումը/,
7. հողերի բերրի շերտի վնասում, ոչնչացում, աղտոտում եւ անապատացում /հանրապետության տարածքի 80%-ը ենթարկված է անապատացման,
8. բնապահպանության ոլորտի աշխատողների ցածր աշխատավարձեր /միայն նշենք, որ բնապահպանության նախարարությունում աշխատավարձերի բազային չափը մոտ 40 000 դրամ է/, որակյալ կադրերի հեռացում ու սիրողական մակարդակի աշխատողներով համալրում:

Այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել: Բայց այսպես այլեւս շարունակվել չի կարող: 
Որպես ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք, որպեսզի Ձեր հանձնարարությամբ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն բնապահպանության ոլորտում ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ և կատարեն համակարգային, հիմնարար փոփոխություններ`թե օրենսդրական, թե գործնական առումով:
Կարծում ենք, որ մենք ունենք բավարար ներուժ՝ թույլ չտալու, որ մեր երկրի հարստությունն անխնա շահագործվի և Հայաստանը վերածվի հանքահումքային կցորդի, այլ ունենա երկարատև ու բանական տնտեսական զարգացում:

Որպես իրավիճակի շտկման առաջին քայլ առաջարկում ենք, որպեսզի ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունները Ձեր հանձնարարությամբ.
• վերանայեն ՀՀ տնտեսության զարգացման ռազմավարական ուղղությունները՝ առաջնահերթություն տալով գիտատար եւ էկոլոգիապես անվտանգ ճյուղերի զարգացմանը,
• վերանայեն հանքարդյունաբերության ոլորտում տրված բոլոր տեսակի լիցենզիաները և քննարկեն դրանց արդյունավետությունը՝ երկրի տնտեսության բանական զարգացման ու էկոլոգիական անվտանգության տեսանկյունից,
• վերանայեն հանքարդյունաբերության ոլորտի հարկերի, տուրքերի եւ վճարների ողջ համակարգը, մասնավորապես հստակ սահմանեն հանքարդյունաբերական թափոն եւ պոչանք հասկացությունները համապատասխան օրենսդրական ակտերում, մասնավորապես ՀՀ Ընդերքի օրենսգրքում և ՀՀ օրենքում, եւ սահմանել բնապահպանական համապատասխան վճարներ՝ դրանց տեղակայման համար,
• խթանեն հանքանյութից վերջնական արտադրանքի ստացումը, այլ ոչ թե միայն խտանյութի արտահանումը,
• ավելացնեն Սեւանա լճի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված գործողությունները, մասնավորապես անհապաղ քայլեր ձեռնարկեն Սեւանա լիճ թափվող գետերի էկոլոգիական կայունությունն ապահովելու նպատակով,
• սահմանեն մորատորիում անտառներում բոլոր տեսակի հատումների /այդ թվում՝ սանիտարական/ համար՝ թույլ տալով միայն անտառամերձ բնակչությանը կատարել անտառի թափուկների եւ չորուկների հավաքում, միաժամանակ աշխատանքներ իրականացնեն անտառների վերականգնման, համայնքներում կանաչ գոտիների պահպանման, ընդլայնման եւ նորերի ստեղծման ուղղությամբ,
• ապահովեն -ի համապատասխան ֆինանսավորում՝ անտառների նորմալ պահպանությունն ու լայնամասշտաբ վերականգնումն իրականացնելու համար,
• խթանեն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների /այդ թվում նաեւ հեծանվային/ արտադրությանը, ներկրմանը եւ օգտագործմանը,
• ընդունեն այնպիսի իրավական ակտեր և հաստատեն այնպիսի ծրագրեր, որոնք կնպաստեն կոշտ կենցաղային թափոնների հավաքման ու վերամշակման պարզ ու արդյունավետ համակարգերի ներդրմանը եւ այլն:

Մենք համոզված ենք, որ վերոնշյալ բարձրացված հարցերը պահանջում են պետական մոտեցում և լուծում, որը կարող ենք իրականացնել միայն Ձեր, որպես ՀՀ նախագահի, անմիջական միջամտությամբ ու աջակցությամբ:

Այսպիսով, ելնելով վերոշարադրյալից` ցանկանում ենք նաև անձամբ հանդիպել Ձեզ հետ, քննարկել վերը թվարկված և բնապահպանական ոլորտում ամենահրատապ լուծման ենթակա այլ հիմնախնդիրները եւ Ձեզ հետ միասին գտնել դրանց լուծման ուղիներն ու եղանակները: 

Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր դրական արձագանքը:

Հարգանքով և մեծ ակնկալիքով,
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (3)

Valod
ՀՀ-ում բնապահպանության բոլոր ճյուղերն էլ պահանջում են անհապաղ լուծում: Տարիներ շարունակ բնության հետ ոչ խելամիտ վարվելու արդյունքում ամբոխջությամբ խաթարվել է ընդհանուր բնական համակարգը: Հետևաբար, Ճիշտ չի որ կենտրոնանում ենք միայն ընդերք օգտագործման ճյուղի վրա: Մի ոլորտ որ տեր չի ունենում գելերը գալիս և ընտանիքի անդամներին ուտում են, նույն վիճակնա հիմա:
Yuro
Amboxch kyanqs HHK-i ajakic em exel sakayn ays yntrutiunnerin cankacacin kqvearkem bayc voch HHK, bnutiuny naxararutiany pashtonyaneriny che vor linelov voch masnaget inch uzen anen, ayl mern e.. Xndiry anhapax e ..! Mez el xapum eq te popoxutiun eq anelu vor hangstananq
KK
Pastoren amboxch HHK-um mi hat xeloq bnapahpan chkar vor ayd volorty karqi berer!!! Mi hat kar en el OEK-ic berecin ev hima unenq karavarutian dem aktivistner!!! Paron Naxagah axr irakanum shat xeloq eritasardner uneq, el inchi eq spasum Mais amsin? Et vonc exav vor Sahkyan Armani mot amen inch normala isk ays volortum voch, harcy mardu cankutian mej e!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter