
25 համայնք բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցում կստանա
Սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի, հողի հարկի փոխհատուցում է տրամադրվելու:
Կառավարությունն այսօրվա նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջարկով հաստատեց այդ համայնքների թիվը:
2018 թվականի պետբյուջեով, որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին, հատկացվել է ավելի քան 928 միլիոն դրամ, որը բաշխվելու է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերի երկուական համայնքներին և Տավուշի մարզերի 19 համայնքներին: Դավիթ Լոքյանի փոխանցմամբ՝ հարկային արտոնություն է տրամադրվելու 915 ձեռնարկության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել