
«Կիսատ նախագահ չի լինում»,- Արարատ Միրզոյանը՝ Արմեն Սարգսյանին
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու հանրապետության նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանին։
«Պարոն Սարգսյան, Դուք ձեր ելույթը սկսեցիք 1988-1991 թվականների Հայոց համազգային շարժման հիշատակումից և ողջ ելույթը կապեցիք այդ շարժման հետ։ Սա ինձ համար շատ տպավորիչ էր, ես` որպես քաղաքացի, սերում եմ այդ շարժումից և նրա բերած արժեքներից, դուք խոսեցիք շարժման ձեռքբերումների մասին, բայց ակնարկ անգամ չարեցիք դրանից հետո եղած բացթողումների մասին»,-ասաց պատգամավորը։
Միրզոյանը, դիմելով Արմեն Սարգսյանին, ասաց, որ վերջինս խոսեց ներդրումների մասին՝ առանց կարևորելու ժողովրդավարությունը․
«Ասացիք, որ ներդրողներին կայունությունն է հետաքրքիր և անկախ դատարանները, բայց անկախ դատարանը ժողովրդավարության բաղադրիչն է։ Խոսում եք կրթության մասին, բայց կրթության բյուջեն շեշտակիորեն նվազել և ծրագրվում է նվազեցնել․ սա կիսատություն է, պարոն Սարգսյան։ Դուք ասում էիք, որ հավակնում եք լինել չորրորդ հանրապետության առաջին նախագահ, բայց կիսատ նախագահ չի կարող լինել»,- ասաց Միրզոյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակումից
Մեկնաբանել