HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել են Գյումրու անչափահաս բնակչի դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի անչափահաս բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:20-ին, «Գյումրու մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «ձախ բազկի հետին մակերեսի պատռված, արյունահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի անչափահաս  մի բնակիչ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով Գյումրի քաղաքի անչափահաս բնակիչը ճանաչվել է տուժող։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներն ստացել է 2018 թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի-Արևիկ ճանապարհահատվածի երկաթուղային գծանցի մոտ մեկ այլ անչափահասի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով ևս Գյումրի քաղաքի բնակիչ է:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը, նշանակվել են դատաբժշկական և քրեագիտական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter