HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրությունը

ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ այսօր՝ մարտի 1-ին կայացել է ՀՀ դատավորների ժողովի հերթական տարեկան ընդհանուր ժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկվել է Բարձրագույն դատական  խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը:

Քվեարկության արդյունքներով՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել.

  1. Արմեն Բեկթաշյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում /

  2. Անի Մխիթարյան - 5 տարի ժամկետով /Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում /

  3. Սերգեյ Չիչոյան – 5 տարի ժամկետով /ՀՀ քրեական վերաքննիչ դատարան/

  4. Արմեն Խաչատրյան - 3 տարի ժամկետով /ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում/

  5. Ռուզաննա Հակոբյան - 3 տարի ժամկետով /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում/

Մեկնաբանություններ (1)

Արամ
Ասում են այս խորհուրդը պետք է էերաշխավորի դատական իշխանությունների անկախությունը: Բա խորհուրդի անկախությունը ով պիտի երաշխավորի...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter