HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանում մեքենան բախվել է ծառին. երեք զոհ և մեկ վիրավոր

Երեկ` ժամը 21.17-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում`Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում` թիվ 4 ա շենքին հարակից, տեղի է ունեցել ավտոպատահար. այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել  երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել Վեկտրա» մակնիշի 19 ՍՏ 159 համարանիշի ավտոմեքենան բախվել է ծառին. տեղի է ունեցել բենզինի արտահոսք` առանց հրդեհի բռնկման: Տեղում մահացել են Կապան քաղաքի  բնակիչներ`վարորդ, 1985 թվականին ծնված Դավիթ Գրիգորյանը, 1985 թվականին ծնված Նվեր Մովսիսյանը և մոտ 25 տարեկան Կարեն Հովագիմյանը, իսկ 1987 թվականին ծնված Արման Ասատրյանը  ծանր վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

Հրշեջ-փրկարարները տեղում իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter