Այրվել է բանջարեղենի կրպակը
Դեկտեմբերի 29-ին`ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 11 շենքին հարակից այրվում է կրպակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.20-ին, մարվել`02.25-ին: Ամբողջությամբ այրվել է Ա.Երեմյանին պատկանող բանջարեղենի կրպակը`25 քմ մակերեսով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել